ԻՔՄ հաղորդագրությունը՝ մայիսի 8-ին Գյումրիում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր այսօր՝ մայիսի 8-ին՝ 13:00, Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է որոշակի ուշացումով մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 14:23-ի դրությամբ Թատերական հրապարակում գտնվել է շուրջ 1150 մարդ:

Հարկ է նշել, որ հաշվարկի մեջ ընդգրկված չեն տարածքում գտնվող ոստիկանները և լրագրողները:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հանրահավաքի և դրան հաջորդած երթի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։

Առնչվող