- 17 Օգոստոսի, 2023
- Հաղորդագրություններ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 19:00-ից «Ազգային-ժողովրդավարական բևեռը» հրավիրել էր հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:46-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1800 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։