ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն Մեդվեդևի այցի ֆոնին

Օրերս հայտնի դարձավ, որ ապրիլի 7-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը, որին նաև պետք է մասնակցեր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հետաձգվում է և տեղափոխվում է Մոսկվա:

Մեդվեդևի այցի մասին հայտարարվել է Ռուսաստանի կառավարության կայքում մարտի 24-ին՝ դեռևս ղարաբաղյան հակամարտության սրացումից առաջ: Ըստ հայտարարության, ՌԴ վարչապետը ապրիլի 7-ից 8-ը պետք է լիներ Երևանում: Սակայն, փոխարենը, ապրիլի 7-ին Մեդվեդևը կայցելի Երևան, իսկ ապրիլի 8-ին՝ Բաքու:

Ռուսական РБК-ն, խոսելով գագաթաժողովի հետաձգման պատճառի մասին, հղում տալով իր աղբյուրներին, հայտնում է, որ «Մեդվեդևի մասնակցությամբ գագաթաժողովը կգնահատվեր որպես աջակցություն կողմերից մեկին»:

Գագաթնաժողովի հետաձգման լուրը շատ արագ տարածվեց հայկական հասրակության մեջ ու համալրվեց բազմաթիվ հեգնական և արհամարական մեկնաբանություններով: Ապա, որոշ ժամանակ անց ռուսական լրատվամիջոցները նորից սկսեցին գրել, որ Մեդվեդևը այնուամենայնիվ կժամանի Երևան պայամանավորված ժամկետներում, սակայն ապրիլի 8-ին կմեկնի նաև Ադրբեջան:

Այսպիսով պարզեցինք, որ Մեդվեդևը, չնայած ԵԱՏՄ վարչապետների հանդիպման տեղափոխմանը, այնուամենային կբարեհաճի ժամանել իր գործընկեր երկիր և կհանդի իր պաշտոնակցի հետ: Հարց. ի՞նչ եղավ ԵԱՏՄ վարչապետներ գագաթաժողովը:

Մինչ Մեդվեդևի այցի շուրջ անորոշություններ էին տիրում, ղազախները, ովքեր իրենց համարում են «թուրքական աշխարհի հայրը», և այս պահին նախագահում են ԵԱՏՄ-ում, առաջարկեցին գագաթաժողովը տեղափոխել… ու՞ր, դե իհարհե ԵԱՏՄ «մայր» Մոսկվա:

Այսպիսով, ռուսական կողմը որոշեց տեղափոխել ԵԱՏՄ գագաթաժողովը Երևանից Մոսկվա, իսկ վարչապետին Հայաստանից հետո ուղարկել Ադրբեջան, որ զգայուն ադրբեջանցիները չնեղանան: Չմոռանանք մի կարևոր «մանրուք», Բաքվում ապրիլի 8-ին պլանավորված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպում: Այսինքն` ապրիլի 8-ին ՌԴ-ն Ադրբեջանում ավելի լավ է ներկայացված լինելու, քան ապրիլի 7-ին Հայաստանում:

Անդրադառնանք այս «այցային» խառնաշփոթին մեկ այլ կողմից: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հանդիսանում են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ: Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ին` ԼՂՀ սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին օրը, ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը Interfax АВН-ի հետ զրույցում ասել էր, որ հենց Ադրբեջանի գործողություններն են սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Մամուլի քարտուղարը հայտնել էր նաև, որ կառույցի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մշտական կապի մեջ է գտնվում Հայաստանի ղեկավարության հետ և հետևում իրադարձությունների զարգացմանը:

Այս համատեքստում առնվազն անհասկանալի է ԵԱՏՄ գագաթաժողովի տեղափոխման այն պատճառաբանությունը, թե դա իբր կարող է որպես աջակցություն դիտվել հակամարտության կողմերից որևէ մեկին: ՀԱՊԿ մամուլի քարտուղարի հայտարարությունը, ինչպես նաեւ Բորդյուժայի հեռախոսազրույցները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ արդեն իսկ ենթադրում են, որ ՀԱՊԿ-ն որոշակի դիրքորոշում ունի այս հարցում, ուստի ՀԱԿՊ անդամ երկրների այցը Երևան այդ ֆոնին շատ բնականոն և տրամաբանական կդիտվեր:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող