Կայացավ «Տարածաշրջանի նոր մարտահրավերները» խորագրով սեմինար-քննարկումը

Հունիսի 10-12-ին Ծաղկաձորում կայացավ արտաքին քաղաքականության և լուսաբանման վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» 13-րդ սեմինար-քննարկումը՝ «Տարածաշրջանի նոր մարտահրավերները» խորագրով:

Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան և քննարկումներ ծավալեցին ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և լրագրող ու վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

Արդեն ավանդական միջոցառմանը մասնակից լրագրողները կարողացան անկեղծ ու անմիջական մթնոլորտում, off-the-record ռեժիմով ուղղել իրենց հարցերը Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներին և ծանոթանալ ընթացիկ արտաքին քաղաքական գործընթացների մանրամասներին:

Առնչվող