- 30 Հունիսի, 2022
- Հաղորդագրություններ

2022 թ․ հունիսի 29-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» համատեղ կազմակերպած հերթական քննարկումը՝ «ՀՀ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» թեմայով:
Միջոցառման բանախոսներն էին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Բանախոսները ներկայացրեցին Հայաստանի շուրջ ներկայիս արտաքին քաղաքական մարտահրավերներն ու պատասխանեցին թեմայի վերաբերյալ մասնակիցներին հուզող հարցերին, տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում:
Հանրային քննարկումները իրականացվում են ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի նախաձեռնած՝ ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների և ՏԻ մարմինների հետ կառուցվածքային երկխոսության շրջանակներում: Միջոցառման մոդերատորն էր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
ԱլԳ ՔՀԳ Հայաստանի ազգային պլատֆորմ
Իրազեկ քաղաքացիների միավորում