- 18 Հուլիսի, 2022
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել խորհրդի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը:
Խորհրդի նախագահի ընտրությունը կայացել է հուլիսի 15-ին:
Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, կայացել էր կազմակերպության խորհրդի անդամների ընտրությունը, որի արդյունքներով խորհրդի կազմում էին ընտրվել Վահրամ Թոքմաջյանը, Սարգիս Հարությունյանը, Հովսեփ Ղազարյանը, Տաթևիկ Քերոբյանը և Վարդինե Գրիգորյանը: