- 27 Փետրվարի, 2023
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Freedom House կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց Հայ-ռուսական համալսարանի ուսանողների այցելությունը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի՝ 2023 թ. փետրվարի 24-ի համատեղ նիստին։
Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու նիստի նախապատրաստական աշխատանքները, անմիջապես դահլիճից հետևելու նիստի ընթացքին, իսկ դրա ավարտից հետո խորհրդի և հանձնաժողովի որոշ անդամներ ուղիղ շփում ունեցան ուսանողների հետ՝ պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին։
Սույն ծրագրի շրջանակներում ուսանողների այցերը պետական ինստիտուտներ լինելու են շարունակական։