- 4 Մայիսի, 2023
- Հաղորդագրություններ

Հիմք ընդունելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» գործադիր տնօրենի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի Ն-01/2020 հրամանով հաստատված Գնումների կարգի 5-րդ հոդվածը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ-ում ուժային կառույցների, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումների նկատմամբ հասարակական վերաբերմունքի և հասարակության մեդիագրագիտության մակարդակի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության անցկացման համար:
Մրցույթի տեխնիկական պայմանները հասանելի են այստեղ:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2023 թ․ մայիսի 10-ի ժամը 13:00-ն է:
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է՝
- Դիմող կազմակերպության պետական գրանցման և գործունեության մասին տեղեկատվություն,
- Կոնտակտային տվյալներ, կայքի ու սոցիալական հարթակների հասցեներ (առկայության դեպքում),
- Վերջին անցկացված քանակական հետազոտությունների մասին տեղեկատվություն,
- Համանման հետազոտությունների իրականացման նվազագույնը 5 տարվա փորձի մասին վկայող նյութեր,
- Իրական շահառուների մասին հայտարարագիրը ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացրած լինելը,
- Ծրագրի իրականացման ժամանակացույց,
- Մեթոդաբանություն,
- Գնառաջարկ՝ ոչ ավել, քան 8․5 միլիոն դրամի չափով:
Մրցույթին մասնակցելու համար նյութերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ առձեռն հանձնել «Իրազեկ քաղաքացիների միավորման» գրասենյակ (աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 19:00-ն):
Մրցույթի հետ կապված հացրերը կարելի է ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ 011 355042 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 19:00-ն):
«Իրազեկ քաղաքացիների միավորման» գնումների կարգի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, մրցույթային հանձնաժողովը հաղթող է ճանաչելու ամենածախսարդյունավետ առաջարկը: Եթե ամենածախսարդյունավետ ճանաչվի ոչ ամենաէժան առաջարկը, ապա նման որոշումը կունենա գրավոր պատճառաբանություն: Կարգի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն, ծախսարդյունավետության բաղադրիչներն են արժեքը, ծառայության մատուցման ժամկետը և որակը:
Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2023 թվականի մայիսի 11-ին, որի մասին նույն օրը կտեղեկացվեն մրցույթին դիմած կազմակերպությունները: