- 29 Մայիսի, 2023
- Հաղորդագրություններ
Մայիսի 26-ին Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ հանրային քննարկում փաստերի ստուգման լրագրության վերաբերյալ, որը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
Քննարկման բանախոսներն էին ԻՔՄ հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակի» լրագրող Նանե Մանասյանն ու ամերիկյան «Պոլիտֆակտ» ֆակտչեքինգային խմբագրության ղեկավար խմբագիր Քեթի Սանդերսը:
Բանախոսներն անդրադարձան լրագրության մեջ փաստերի ստուգման կարևորությանը, ներկայացրեցին մանրամասներ իրենց գործունեության ընթացքում կուտակված փորձից, ինչպես նաև պատասխանեցին ապագա լրագրողների հարցերին: