- 24 Հուլիսի, 2023
- Հաղորդագրություններ
Հուլիսի 22-ին և 23-ին Ծաղկաձորում կայացավ «Ոստիկանական բարեփոխումների խնդիրները, հաջողություններն ու ապագան» սեմինար-քննարկումը՝ կազմակերպված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից:
Բաց մրցույթով ընտրված լրագրողների և կարծիքի առաջատարների համար բանախոսությամբ հանդես եկան ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Բանախոսները մասնակիցներին ներկայացրին ներքին գործերի նախարարության ոլորտի բարեփոխումների հետ կապված՝ իրականացված և դեռևս ընթացիկ փուլում գտնվող բարեփոխումները, դրանց իրականացման փուլում առաջացած դժվարությունները, ինչպես նաև պատասխանեցին առաջադրված բոլոր հարցերին։ Հակիրճ ներկայացվեցին նաև «Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» ծրագիրը և դրա շրջանակներում իրականացվող «Չարաճճի պաշտոնյաներ» արշավը:
Ծրագիրն իրականացվում է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։