- 16 Հոկտեմբերի, 2023
- Հաղորդագրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հոկտեմբերի 16-ին կազմակերպեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ուսանողներին ողջունեց հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ խոսելով հանձնաժողովի աշխատանքների մշտական բնույթի, կադրային հոսքի խնդրի և այլ հարցերի մասին, ողջույնի խոսք ունեցավ հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյանը։
Հանդիպման հիմնական բանախոսն էր հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, որը պատկերավոր խոսեց ընտրական համակարգերի, մեծամասնական և համամասնական ընտրակարգերի տարատեսակների և դրանց հիմնական տարբերությունների, ՀՀ ընտրական համակարգի կառուցվածքի և ձևավորման կարգի, ընտրություններում վերահսկողության գործիքների, քարոզչության, ընտրական այլ գործընթացների, հասարակական ընկալումների և դրանց հիմնավորվածության մասին։
Այնուհետև Արմեն Սմբատյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Սույն ծրագրի շրջանակներում ուսանողների այցերը պետական ինստիտուտներ շարունակական են։
Միջոցառումների շարքն իրականացվում է Freedom House կազմակերպության աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում: