ԻՔՄ-ում ուսումնառություն անցնող լրագրողների համար դասընթաց՝ բաց աղբյուրների ուսումնասիրության մասին

Մայիսի 23-ին հանրային ֆինանսների մոնիթորինգի մասնագետ Սևադա Ղազարյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողների և ուսումնառություն անցնող պրակտիկանտների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված բաց աղբյուրների ուսումնասիրությանը և դրանց միջոցով անհրաժեշտ տեղեկություններ հայթայթելու հմտություններին։

Դասընթացը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) աջակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։

IMG_9566 copy
IMG_9571 copy
IMG_9578 copy
IMG_9586 copy
IMG_9590 copy
IMG_9597 copy
IMG_9608 copy
previous arrow
next arrow

Առնչվող