- 28 Հունիսի, 2024
- Հաղորդագրություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաղորդմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ հունիսի 12-ին ԱԺ-ում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտվել է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով և լրագրողի նկատմամբ բռնության գործադրմամբ (ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր)։
Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։