- 15 Հուլիսի, 2024
- Հաղորդագրություններ
Հուլիսի 12-ին «Փաստերի ստուգման հարթակում» ուսումնառություն անցնող լրագրողները մասնակցեցին դասընթացի՝ նվիրված լրագրության ոլորտում վիդեոմոնտաժի հմտություններին:
Դասընթացը վարում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի օպերատոր և մոնտաժող Խորեն Գրիգորյանը, որը լրագրողներին ներկայացրեց վիդեոմոնտաժի ընդհանուր հիմունքներն ու տեսամոնտաժ իրականացնելու հիմնական գործիքների օգտագործման սկզբունքները:
Դասընթացը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Հանրային լրագրության ակումբի աջակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։