ԻՔՄ-ում ուսումնառություն անցնող լրագրողների համար դասընթաց՝ «Լուսանկարների և տեսանյութերի ստուգման գործիքները» թեմայով

Հուլիսի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում տեղի ունեցավ «Փաստերի ստուգման հարթակում» ուսումնառություն անցնող արցախցի լրագրողների համար դասընթաց-աշխատարան՝ «Լուսանկարների և տեսանյութերի ստուգման գործիքները» խորագրով:

Դասընթացը վարում էր մեդիափորձագետ Արթուր Պապյանը, որը լրագրողներին ներկայացրեց համացանցում լուսանկարների ու տեսանյութերի իսկությունը ստուգելու համար նախատեսված մի շարք գործիքների օգտագործման սկզբունքներն ու հմտությունները:

Դասընթացը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Հանրային լրագրության ակումբի աջակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։

New Project 131 [0F1522A]
New Project 131 [5A7B881]
New Project 131 [6BA4022]
New Project 131 [7E99A60]
New Project 131 [A8ECAF9]
New Project 131 [A11E109]
New Project 131 [C2E1F6B] (1)
New Project 131 [C2E1F6B]
New Project 131 [C25BAED]
New Project 131 [D4D21DF]
New Project 131 [ED84448]
previous arrow
next arrow

Առնչվող