Տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» հետազոտական աշխատանքի շնորհանդեսը

Մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» հետազոտական աշխատանքի շնորհանդեսը:

Աշխատության հեղինակներն են «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը և նույն կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Աշխատության մեջ կետ առ կետ ներկայացվում են Ռուսաստանից Հայաստանի ունեցած տնտեսական, պարենային, ենթակառուցվածքային, էներգետիկ, տեղեկատվական  կախվածությունները և դրանց՝ սպառնալիքի վերածվելու միտումները, քննարկվում են այդ սպառնալիքների հնարավոր դրսևորումները, ինչպես նաև առաջարկվում են կոնկրետ գործողություններ՝ ռիսկերը կառավարելու և նվազեցնելու ուղղությամբ: Առանձին անդրադարձ է կատարվում նաև ֆիզիկական, ռազմաքաղաքական, ահաբեկչական և ժողովրդագրական սպառնալիքներին:

«Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» հետազոտական աշխատանքի պատրաստումն ու հրապարակումը հնարավոր է դարձել «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» և «Իրազեկ քաղաքացիների միավորման» համագործակցության արդյունքում:

Աշխատանքի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

previous arrow
_G3A1832
next arrow

Առնչվող