- 15 Դեկտեմբերի, 2025
- Հաղորդագրություններ
Դեկտեմբերի 13-14-ին Ծաղկաձորում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հերթական՝ 22-րդ սեմինար-քննարկումն արտաքին քաղաքականության վերաբերյալ:
«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության հեռանկարներն ու TRIPP-ը» խորագրով միջոցառման բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը:
Սեմինար-քննարկմանը մասնակցում էին հայաստանյան լրատվամիջոցների լրագրողներ և հանրային կարծիքի առաջատարներ:
Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ընդգրկուն պատկերացումներ ստանալու Հայաստանի շուրջ վերջին շրջանում կատարվող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների, առաջացած մարտահրավերների և դրանց դիմակայելու հեռանկարների մասին, ինչպես նաև ուղղելու իրենց հուզող հարցերը բանախոսներին:






























