Կայացավ «Ապատեղեկատվություն և փաստեր․ հանրային ընկալումները ՆԳՆ-ի և ոստիկանության շուրջ» խորագրով սեմինար-քննարկումը

Ապրիլի 11-12-ին Ծաղկաձորում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից կազմակերպված «Ապատեղեկատվություն և փաստեր․ հանրային ընկալումները ՆԳՆ-ի և ոստիկանության շուրջ» խորագրով սեմինար-քննարկումը։

Միջոցառման բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանը և Արմեն Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանը, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը:

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին հայաստանյան լրատվամիջոցների լրագրողներ և հանրային կարծիքի առաջատարներ:

Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորքային պատկերացում կազմելու հանցագործությունների վիճակագրության վերլուծության և դրա ճիշտ մեկնաբանման առանձնահատկությունների վերաբերյալ, անդրադառնալու ոստիկանության բարեփոխումների ընթացքին ու դրանց արդյունավետությանը, ինչպես նաև գնահատելու ապատեղեկատվության ազդեցությունը ՆԳՆ-ի և ոստիկանության հանրային ընկալման ձևավորման վրա։

Այս միջոցառումը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում (AEGIS)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից։

6
previous arrow
next arrow

Առնչվող