ԻՔՄ հաղորդագրությունը ապրիլի 15-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարածքում ժամը 12։00-ից մեկնարկել էր հանրահավաք՝ ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 13:26-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2100 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող