Կայացավ ուսանողների հետ հերթական քննարկումը ՃՇՀԱՀ-ում

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնած՝ ուսանողների հետ քննարկումների շարքի հերթական հանդիպումը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։

Քննարկումների շարքի կենտրոնական թեման ապատեղեկատվությունն է, հիբրիդային սպառնալիքները, դրանց գործիքակազմը, դրսևորման ձևերն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ազդեցությունը քաղաքական և հասարակական գործընթացների վրա։ Հանդիպման բանախոսներն էին «Պրոգլաբ» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ Միքայել Զոլյանը, «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանը:

Քննարկումն անցավ աշխույժ և ներգրավող մթնոլորտում: Ուսանողները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, փոխանակելու տեսակետներ և բանախոսների հետ քննարկելու թեմային առնչվող տարբեր իրավիճակներ։ Հանդիպման կարևոր բաղադրիչներից էր ինտերակտիվ խաղ-քննարկումը, որի ընթացքում մասնակիցները ոչ միայն ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները, այլև փորձեցին դրանք կիրառել գործնական իրավիճակներում՝ մշակելով հիբրիդային սպառնալիքների հնարավոր սցենարներ:

Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս:

IMG_0511
previous arrow
next arrow

Առնչվող