ԻՔՄ հաղորդագրությունը հունիսի 5-ին Երևանում կայացած ՔՊ նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ հունիսի 5-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 21:27-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 32000 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Առնչվող