Կայացավ «Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ» խորագրով հանրային քննարկումը

Հունիսի 26-ին տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ» խորագրով հանրային քննարկումը։

Միջոցառման բանախոսներն էին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հանրային կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը և «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ ընտրություններում քվեարկելու իրավունքի և մշտական բնակության պահանջի հնարավոր կիրառման հարցերին։ Բանախոսները ներկայացրին այդ մոտեցման դրական ու բացասական կողմերը, հնարավոր իրավական և քաղաքական հետևանքները, ինչպես նաև գործնական ռիսկերն ու պայմանները։

Միջոցառումն ուղեկցվեց հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց հարցերն ու դիտարկումները։

Հանրային քննարկումը կազմակերպվել էր Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ

731173442_1313272037173984_7461517717457941600_n
previous arrow
next arrow

Առնչվող