Ինչո՞ւ փոխել Ընտրական օրենսգիրքը (տեսանյութ)

2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ, որոնց արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը ձևավորեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Քվեարկության ժամանակ տեղամասերում չեն արձանագրվել լցոնումներ կամ զանգվածային այլ կեղծիքներ: Սակայն ընտրությունների նկատմամբ համատարած ապատիայի արդյունքում, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգի միջոցով ձևավորվեց մի խորհրդարան, որը չէր արտահայտում հանրության իրական դիրքորոշումը:

Մասնավորապես, ընտրությունների արդյունքների նկատմամբ հավատի բացակայության և ապատիայի պայմաններում մարդիկ սկսեցին ընտրակաշառք վերցնել, իսկ ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ քաղաքացիները քվեարկում էին տարածքային թեկնածու հանդիսացող թաղային հեղինակությունների և օլիգարխների օգտին՝ մեխանիկորեն իրենց քվեն տալով այդ անձանց առաջադրող կուսակցությանը:

Առնչվող