- 10 Հունիսի, 2019
- Հաղորդագրություններ
ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է լրագրող Տիրայր Մուրադյանի և մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանի վերաքննիչ բողոքները՝ կապված 2018 թվականի ապրիլյան ցույցերի ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու միջադեպի հետ:
2018թ. ապրիլի 20-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը: Ակցիան լուսաբանող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը բռնության էր ենթարկվել այդ ժամանակ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանի կողմից:
2019թ. փետրվարի 27-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ արդարացրել էր Արսեն Արզումանյանին, որը մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահմամբ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեջ: Դրանից հետո տուժող Տիրայր Մուրադյանը և դատախազ Արմեն Շահբազյանը բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան: