ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի մագիստրանտները հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Freedom House կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում ուսանողների հերթական այցն էր կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Այս անգամ Կոմիտեն հյուրընկալել էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի մագիստրանտներին:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ուսանողների հետ զրուցել է կառույցի առջև դրված խնդիրների և առաքելության, գործունեության սկզբնավորումից ի վեր արձանագրված արդյունքների մասին, ինչպես նաև խոսել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի առանձնահատկություններից ու համակարգի հետ կապված օրենսդրական կարգավորումներից:

Շնորհակալություն հայտնելով Կոմիտեի նախագահին ընդունելության, մասնագիտական խորհուրդների և իրենց հուզող հարցերին համակողմանի անդրադառնալու համար՝ ուսանողները միաժամանակ հետաքրքրվել են Հակակոռուպցիոն կոմիտե աշխատանքի ընդունման ընթացակարգերից ու օրենսդրական պահանջներից, ներկայացրել իրենց դիտարկումները ոլորտին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Առնչվող