ԻՔՄ-ում ուսումնառություն անցնող լրագրողների համար դասընթաց՝ անօդաչու թռչող սարքերի մասին

Ապրիլի 26-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի օպերատոր, լուսանկարիչ, դրոնի պիլոտ Խորեն Գրիգորյանը ուսումնառություն անցնող լրագրողների համար հանդես եկավ դասախոսությամբ, որի ընթացքում ներկայացրեց աթս-ների մասին ընդհանուր սկզբունքները, այնուհետև անցկացվեց գործնական պարապմունք-թռիչք:

Նշենք, որ դասընթացը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Հանրային լրագրության ակումբի աջակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։

previous arrow
1 copy
next arrow

Առնչվող