Կայացավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության հեռանկարներն ու TRIPP-ը» խորագրով սեմինար-քննարկումը

Դեկտեմբերի 13-14-ին Ծաղկաձորում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հերթական՝ 22-րդ սեմինար-քննարկումն արտաքին քաղաքականության վերաբերյալ:

«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության հեռանկարներն ու TRIPP-ը» խորագրով միջոցառման բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը:

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին հայաստանյան լրատվամիջոցների լրագրողներ և հանրային կարծիքի առաջատարներ:

Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ընդգրկուն պատկերացումներ ստանալու Հայաստանի շուրջ վերջին շրջանում կատարվող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների, առաջացած մարտահրավերների և դրանց դիմակայելու հեռանկարների մասին, ինչպես նաև ուղղելու իրենց հուզող հարցերը բանախոսներին:

photo_5330151541186432112_y copy
previous arrow
next arrow

Առնչվող