«Իրազեկ քաղաքացիների միավորումն» անցկացրեց ռազմավարության պլանավորման եռօրյա հանդիպում

Սեպտեմբերի 2-4-ը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն անցկացրեց կազմակերպության ռազմավարության պլանավորման եռօրյա քննարկում՝ ամփոփելու մինչ այժմ իրականացված աշխատանքները և նախանշելու կազմակերպության հետագա գործունեության հիմնական ուղղությունները։

Եռօրյա հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կազմակերպության ծրագրերին ու աշխատանքներին, արձանագրված ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին։ Քննարկվեցին ԻՔՄ-ի առաջնահերթությունները և առաջիկա տարիների գործունեության հիմնական ուղղությունները։

Մասնավորապես, վերահաստատվեց և լրացվեց կազմակերպության ռազամավարական նպատակների շարքը՝ հանրային իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացում, ՀՀ ժողովրդավարական մեխանիզմների և ինստիտուտների զարգացում, ժողովրդավարական կառավարման նկատմամբ հանրային պահանջարկի ձևավորում, ինչպես նաև կազմակերպության ինստիտուցիանալ ամրապնդում և աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացում։

Ռազմավարական պլանավորման արդյունքում վերահաստատվեց կազմակերպության հանձնառությունն առ տարիներ առաջ ձևակերպված տեսլականը՝  իրազեկ հասարակություն և կայուն ժողովրդավարություն:

DSC00924
previous arrow
next arrow

Առնչվող