- 28 Դեկտեմբերի, 2018
- Հաղորդագրություններ

2018թ. դեկտեմբերի 28-ին գործարկվեց «Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի առաջին փուլը՝ առցանց տեսադասերի կայքը:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Հայաստանում հանրային վերահսկողության խթանման նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ, նախաձեռնել է հետաքննական և փաստերի ստուգման լրագրության առցանց դասընթացներ։
Տեսադասերն անվճար հասանելի են յուրաքանչյուրին, այնուամենայնիվ, ծրագրի հիմնական թիրախային խումբը լրագրողներն են և ուսանողները:
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում պատրաստվել է 12 տեսադաս, որոնք մշակվել են հայ և միջազգային՝ ոլորտում փորձ ունեցող մասնագետների կողմից:
Ծրագրի բոլոր փուլերին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում և պատասխանել հաջորդող հարցերին: Թեստը բարեհաջող անցած մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցել դեմ առ դեմ թրեյնինգներին, որոնց ընթացքում առցանց դասընթացի արդյունքում ստացված գիտելիքները կամրապնդվեն գործնականորեն:
Այս փուլի ավարտից հետո ծրագրի մասնակիցների համար կհայտարարվի մրցույթ, և լավագույն 8 հետաքննական նախագծերը կստանան ենթադրամաշնորհներ: