ԻՔՄ հաղորդագրությունը փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած ակցիաների մասնակիցների քանակի վերաբերյալ

Sorry, this entry is only available in Armenian.

Այսօր՝ փետրվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Երևանի Հանրապետության հրապարակում են հավաքվել նրա աջակիցները։ Նշենք, որ վարչապետը աջակիցներին Հանրապետության հրապարակ գալու կոչ արել էր կեսօրին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ այնտեղ ելույթով հանդես կգա 16։00-ին։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հանրապետության հրապարակում աերոնկարահանում է իրականացրել ժամը 16։30-ին։ Այդ պահի դրությամբ, ըստ հավաքի մասնակիցների անհատական հաշվարկի, Հանրապետության հրապարակում գտնվել է 10200 մարդ։

Սրան զուգահեռ, Ազատության հրապարակում ժամը 15։00-ից մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի ցույցը, որին, նույն մեթոդով իրականացված հաշվարկի տվյալներով, ժամը 15։40-ի դրությամբ մասնակցում էր 5400 մարդ։ Ավելի ուշ ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և փակեցին այն։ Ժամը 18։20-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի փակված հատվածում, ըստ անհատական հաշվարկի տվյալների, գտնվել է 2800 ցուցարար։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Վարչապետի աջակիցների ցույցի լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ, ընդդիմադիրներինը՝ այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարները կարելի է ներբեռնել՝ Փաշինյանի կողմնակիցներինը՝ այստեղից, ընդդիմադիրներինը՝ այստեղից։

Related Posts: