Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» ուսումնասիրությունը մաս է կազմում «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի, որն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից։

Հետազոտական նախագծի այս հատվածում ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումներն ու ելույթները Ղարաբաղյան խնդրի առնչությամբ:

Թեև ժամանակագրական առումով կոնֆլիկտի վերաբերյալ պաշտոնական դիսկուրսի պատմությունը բաժանվում է ըստ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի պաշտոնավարության, համապատասխանաբար, 1991-1998, 1998-2008, 2008-2018 թվականների, սակայն հարցի լուծման առնչությամբ բովանդակային առումով երկու մոտեցում է եղել հայաստանյան պաշտոնական շրջանակներում, մասնավորապես՝ 1991-1998 թվականների՝ հարցի լուծման տեր-պետրոսյանական տարբերակը, որը հայտնի է իբրև հարցի լուծման փուլային մոտեցում, և 1998-2018 թվականների քոչարյան-սարգսյանական մոտեցումը, որը ենթադրում էր կոնֆլիկտի փաթեթային լուծում:

Նախագծի այս հատվածում, ի դեպ, մանրամասն անդրադարձ է կատարվում Արցախյան հարցի կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների շուրջ դիսկուրսին, ինչպես նաև առանձին գլխով ներկայացվում է բանակցային գործընթացում արցախյան կողմի մասնակցության խնդիրը։

Ինչպես նշում է ուսումնասիրության հեղինակը, Ղարաբաղյան հակամարտությունն ավելի շատ սակրալացված, քան տրամաբանված և իրատեսական ընկալում ունի, ինչը հիմք է հանդիսացել հիմնախնդիրը քաղաքական շահարկումների և մոլորությունների առիթ դարձնելու համար: Հակամարտության կարգավորման մինչ այժմ եղած տարբերակները հանրային ընդունելության չեն արժանացել:  Ստորագրել սեղանին եղած փաստաթուղթը նշանակում է ստորագրել սեփական վճիռը: Գնա՞լ կոնֆլիկտը իրապես լուծելու ճանապարհով և կանխել աղետը, թե՞ լուծման իմիտացիա անել և իշխանության հարց լուծել. քաղաքական այս հարցին ամեն իշխանություն պետք է պատասխան տա:

Նշենք, որ «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի շրջանակներում ուսումնասիրվել են նաև Հայաստանում անկախությունից ի վեր Հայոց ցեղասպանության, մարդու իրավունքներիխորհրդային անցյալի և ազգային ինքնագիտակցության ու ազգայնականության վերաբերյալ պաշտոնական դիսկուրսների զարգացումն ու նշված թեմատիկ ուղղություններով հավաքական հիշողության ձևավորման տրամաբանությունը։

«Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» ուսումնասիրությունը կարող եք կարդալ այս հղումով։

Похожие записи: