Հավերժացնել Արցախյան հերոսների հավաքական սխրանքը

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

1988 թվականին վերսկսվեց Արցախում ապրող հայերի ինքնորոշման և ֆիզիկական գոյության համար պայքարը: 1991 թվականից այդ պայքարը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, որը ձգվեց երեք տարի, սառեցվեց ու վերսկսվեց 2020 թվականին:

Այս երեսուն տարիների ընթացքում Արցախի հայության իրավունքները թշնամուց պաշտպանելը ավելի քան 10 հազար մարդու կյանք է արժեցել: Տասնյակ հազարավորներ ունեցել են առողջության ժամանակավոր, տևական կամ ցմահ կորուստ: Անթիվ է այն մարդկանց քանակը, որոնք ունեցել են նյութական, բարոյական, հոգեբանական կորուստներ՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության:

Հետևապես, «Արցախյան հերոսներ» պայմանական անունը կրող այդ անձանց առանձին և կոլեկտիվ սխրանքները հավերժացնելու նպատակով, Հայաստանի անկախության 30-ամյակի, Արցախի անկախության 30-ամյակի և Արցախյան պատերազմների դե ֆակտո 30-ամյակի կապակցությամբ դիմելով համայնքապետերին՝ առաջարկում ենք.

  1. Բոլոր մարզկենտրոններում մեկական (ոչ երկրորդական) փողոց վերանվանել «Արցախյան հերոսների» անունով,
  2. Երևանում Ծիծեռնակաբերդի խճուղին վերանվանել Արցախյան հերոսների փողոցի (կամ խճուղու), ինչպես նաև դիտարկել այդ և Մոնթե Մելքոնյանի փողոցների միջև ընկնող (այժմ կառուցվող) թաղամասն Արցախյան հերոսների թաղամաս անվանելու հարցը,
  3. Երևանի Հյուսիսային պողոտայում կամ որևէ այլ կենտրոնական տեղում տեղադրել Արցախյան հերոսների հավաքական սխրանքը պատկերող հուշակոթող:

Վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքացիների անշարժ գույքի՝ նոր հասցեներով վերագրանցման դյուրացման համար ՀՀ կառավարությանն առաջարկում ենք  համապատասխան իրավական ակտերով ամրագրել այդ վերագրանցումներն անվճար իրականացնելու պարտավորություն:

Դանիել Իոաննիսյան

Վարդինե Գրիգորյան

Լևոն Բարսեղյան 

Գայանե Աբրահամյան

Էդմոն Մարուքյան

Գոհար Հայրապետյան

Վահե Ղուկասյան

Սերգեյ Ղահրամանյան

Աշխեն Մուշեղյան

Հովսեփ Ղազարյան

Նորայր Նորիկյան

Արսեն Խառատյան

Похожие записи: