Վերաքննիչ հակակոռուպցիոն դատավորների թեկնածուների բարեվարքության՝ ԻՔՄ-ի հարցազրույցների ամփոփում

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

Ինչպես հայտնի է, Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումների սահմաններում ձևավորում է մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարան: Վերաքննիչ ատյանի հակակոռուպցիոն քաղաքացիական և հակակոռուպցիոն քրեական դատարանների դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգման նախնական հարցազրույցներն իրականացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Վաղարշ Աղաբեկյանը: 

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի կողմից, անհատական հարցազրույցների արդյունքում, Հակակոռուպցիոն դատարանների վերաքննիչ ատյանների դատավորների 27 թեկնածուներից 16-ը ստացան դրական եզրակացություն, 4-ը՝ դրական՝ վերապահումներով, և 7 թեկնածուն՝ բացասական եզրակացություն:

Դատավորների նշված թեկնածուները, նախքան ԻՔՄ-ի ներկայացուցչի հարցազրույցը, բարեվարքության ստուգում էին անցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որտեղ 27 թեկնածուներից 14-ը ստացել է դրական, 8-ը՝ դրական՝ վերապահումով, իսկ 5-ը՝ բացասական եզրակացություն: Ու թեև ԿԿՀ հանձնաժողովի արդյունքները մեծամասամբ համընկնում են ԻՔՄ ներկայացուցչի եզրակացությունների հետ, այդուհանդերձ, որոշ թեկնածուների հարցում կարծիքները որոշակիորեն տարբերվում էին: Ամեն դեպքում, թե ԿԿՀ-ն և թե ԻՔՄ-ն եզրակացություններով բավականին տխուր պատկեր են արձանագրել:

Նշենք, որ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի հիմնական գործառույթը լինելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննությունը, իսկ հակակոռուպցիոն քրեական դատարանինը՝ կոռուպցիոն քրեական գործերի դատաքննությունը:

27 թեկնածուներից 6-ը Բարձրագույն դատական խորհրդի կողմից նշանակվելու են Վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական և 6-ը՝ քաղաքացիական պալատի դատավորներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ևս մեկ անգամ վերահաստատում է այն դիրքորոշումը, որ Հակակոռուպցիոն դատարանի և, առավելևս, դրա Վերաքննիչ ատյանի դատավորները պետք է բավարարեն բարեվարքության ամենաբարձր չափանիշներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: