«Անկախ դիտորդը» սկսել է սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Անկախ դիտորդ» դաշինքը սկսել է 2022 թ․ սեպտեմբերի 25-ի տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը:

ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու հետևյալ խոշորացված համայնքներում՝ Ծաղկահովիտ, Թալին (Արագածոտնի մարզ), Ճամբարակ (Գեղարքունիքի մարզ), Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր (Լոռու մարզ), Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ (Կոտայքի մարզ), Անի (Շիրակի մարզ), Սիսիան, Քաջարան (Սյունիքի մարզ), Արենի, Եղեգիս (Վայոց Ձորի մարզ), Բերդ (Տավուշի մարզ):

Այդ նպատակով օգոստոսի 27-28-ը իրականացվել է դաշինքի երկարաժամկետ դիտորդների և համակարգողների վերապատրաստման դասընթաց, որի ընթացքում երկարաժամկետ դիտորդներին են ներկայացվել դիտորդական առաքելության կառուցվածքը, նպատակները և մեթոդաբանությունը: Դիտորդները ծանոթացել են իրենց գործառույթներին, իրավունքներին, պարտականություններին և վարքագծի կանոններին։

Բացի սա, դասընթացի ժամանակ հարցազրույցների և քարոզչական հավաքների դիտարկման դերախաղերի միջոցով վեր են հանվել հնարավոր պրակտիկ խնդիրները և քննարկվել դրանց լուծումները:

Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդին» միանալու և կարճաժամկետ դիտարկում իրականացնելու համար կարող եք անցնել այս հղմամբ:

Похожие записи: