Սոցիոլոգիական հարցման ծառայության մատուցման մրցույթ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Հիմք ընդունելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» գործադիր տնօրենի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի Ն-01/2020 հրամանով հաստատված Գնումների կարգի 5-րդ հոդվածը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ-ում ուժային կառույցների, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումների նկատմամբ հասարակական վերաբերմունքի և հասարակության մեդիագրագիտության մակարդակի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության անցկացման համար:

Մրցույթի տեխնիկական պայմանները հասանելի են այստեղ:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2023 թ․ մայիսի 10-ի ժամը 13:00-ն է:

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • Դիմող կազմակերպության պետական գրանցման և գործունեության մասին տեղեկատվություն,
  • Կոնտակտային տվյալներ, կայքի ու սոցիալական հարթակների հասցեներ (առկայության դեպքում),
  • Վերջին անցկացված քանակական հետազոտությունների մասին տեղեկատվություն,
  • Համանման հետազոտությունների իրականացման նվազագույնը 5 տարվա փորձի մասին վկայող նյութեր,
  • Իրական շահառուների մասին հայտարարագիրը ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացրած լինելը,
  • Ծրագրի իրականացման ժամանակացույց,
  • Մեթոդաբանություն,
  • Գնառաջարկ՝ ոչ ավել, քան 8․5 միլիոն դրամի չափով:

Մրցույթին մասնակցելու համար նյութերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ առձեռն հանձնել «Իրազեկ քաղաքացիների միավորման» գրասենյակ (աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 19:00-ն):

Մրցույթի հետ կապված հացրերը կարելի է ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ 011 355042 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 19:00-ն):

«Իրազեկ քաղաքացիների միավորման» գնումների կարգի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, մրցույթային հանձնաժողովը հաղթող է ճանաչելու ամենածախսարդյունավետ առաջարկը: Եթե ամենածախսարդյունավետ ճանաչվի ոչ ամենաէժան առաջարկը, ապա նման որոշումը կունենա գրավոր պատճառաբանություն: Կարգի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն, ծախսարդյունավետության բաղադրիչներն են արժեքը, ծառայության մատուցման ժամկետը և որակը:

Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2023 թվականի մայիսի 11-ին, որի մասին նույն օրը կտեղեկացվեն մրցույթին դիմած կազմակերպությունները:

Похожие записи: