Ինտերտնետ առեւտրի ու փոստային առաքանու մաքսազերծումը ԵՏՄ-ում

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Քանի որ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցությունից հետո բավականին բարդ է դարձել ֆիզիկական անձանց կողմից փոստային առաքանիների մաքսազերծման դրույքաչափերը, հարկ ենք համարում հանրամատչելի կերպով ներկայացնել դրանք:

Այսպիսով` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն փոստային առաքանիների մաքսայնի վճարի միասնական դրույքաչափը՝

  1. 0 տոկոս է, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը.
  2. 5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում ՀՀ ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը.
  3. 30 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում ՀՀ ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ եթե մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, բայց ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 4 եվրո՝ 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ և (կամ) 30 կիլոգրամը գերազանցելու մասով:

 

200 եվրոյից էժան – որքան ցանկանաք

 

Միաժամանակ` «Մաքսային միության մաքսայնի օրենսգրքի մասին» պայմանագրի համաձայն՝ մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվում մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ապրանքների ներմուծման դեպքում, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը:

 

Թեև առկա է որոշակի հակասություն «Մաքսային միության մաքսայնի օրենսգրքի մասին» պայմանագրի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի միջև, սակայն, որպես միջազգային պայմանագիր, Մաքսային Միության Մաքսային օերնսգիրքը գերակա է ներպետական օրենսդրությանը, ուստի, եթե յուրաքանչուր, առանձին վերցված փոստային առաքանու մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոն, ապա այն ազատ է մաքսերից:

 

Եվ միայն 200 եվրոյից ավելի թանկ առաքանիներն են ընկնում ամսական 150 հազար դրամի և 30 կիլոգրամի սահմանափակման տակ: Իսկ 200 եվրոյից էժան առաքանիներ կարելի է անմաքս ստանալ թեկուզ ամեն օր:

 

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Похожие записи: