Կայացավ «Պետական գնումների դաշտային վերահսկողություն» խորագրով սեմինար-քննարկումը

Հունիսի 22-ին և 23-ին Աղվերանում կայացավ «Պետական գնումների դաշտային վերահսկողություն» խորագրով սեմինար-քննարկումը՝ նախատեսված լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների համար:

Միջոցառումը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ:

Սեմինար-քննարկման բանախոսներն էին ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչ Գևորգ Խրիմյանը, ճանապարհաշինարարական ծրագրերի մասնագետ Բագրատ Բադալյանը, «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ տնօրեն Իրինա Ղազարյանը և ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին պետական գնումների հանրային վերահսկողության և թափանցիկության հետ կապված հարցերը և շահագրգիռ կողմերի՝ գնումների ընթացքը վերահսկելու գործիքակազմն ընդլայնելու ուղիները:

previous arrow
449161861_863556755827476_5548818779505951529_n
next arrow

Առնչվող