ՀՀ դատական համակարգի օտարերկրյա գրանտները

Sorry, this entry is only available in Armenian and Russian. For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ դատական դեպարտամենտի  կողմից ստացված դրամաշնորհներին:

ՀՀ դատական դեպարտամենտին անհատույց հատկացված գույքի արժեքը 2005-20144թթ.-ին կազմում է ընդամենը 268,3 հազար ԱՄՆ դոլար: Դատական համակարգին գույք հատկացվել է 2007թ.-ին Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրերի (UNDP) շրջանակներում և 2012թ. Եվրամիության կողմից հիմնված Եվրախորհրդի կողմից իրականացված «Աջակցություն արդարադատության հասանելիությանը Հայաստանում» համատեղ ծրագրի շրջանակներում:

ՀՀ դատական դեպարտամենտին ՄԱԿ-ի կողմից տրամադրվել է 18,170 ԱՄՆ դոլար արժողությամբ սերվերներ, իսկ Եվրամիության կողմից տրամադրված համակարգչային տեխնիկայի արժեքը կազմել է 243,900 դոլար: Դատական համակարգին է տրամադրվել նաև 6,240 դոլար արժողությամբ մասնագիտական գրականություն:

296 անուն մասնագիտական գրականությունից միայն 26-ն են հայերեն, որոնց զգալի մասը կազմում են մասնագիտական բառարաներ տարբեր լեզուներով, մնացած 270 գրքերը ռուսերեն են: Հարկ ենք համարում նշել, որ մեր դատական համակարգում մեղավոր չեն թարգմանված գրականության բացակայության մեջ, սակայն բավականին զավեշտալի է այն հանգամանքը, որ մեզ ռուսալեզու գրականություն տրամադրում է Եվրամիությունը և ոչ Ռուսաստանը չնայած նրան, որ գումարի չափը ծիծաղելի փոքր է նույնիսկ այսօվա ճգնաժամի մեջ գտնվող ՌԴ-ի համար:

Տաթևիկ Վարդանյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Related Posts: