Կայացավ քաղակտիվիստների կարողությունների զարգացման դպրոցը • ՄԱՐՏԻ 15-17

Sorry, this entry is only available in Armenian.

Մարտի 16-17-ն Աղվերանում կայացավ մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում մշտադիտարկման և ջատագովության գիտելիքների ձեռքբերման և կարողությունների զարգացման դպրոցի առաջին դասընթացը։

Քաղաքացիական ակտիվիստների համար նախատեսված այս միջոցառումն անց է կացվում Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Դրական փոփոխություն քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ների հետ համատեղ։

Միջոցառման ընթացքում քաղաքացիական ակտիվիստները հնարավորություն ստացան ծանոթանալ մշտադիտարկման և ջատագովության գործողություններ իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Դասախոսություններով հանդես եկան փորձագետներ Գոհար Խաչատրյանը, Գոհարիկ Տիգրանյանը, Լուսինե Քոսակյանը, Աննա Գրիգորյանը՝ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ից, և Հովսեփ Ղազարյանն ու Շուշաննա Վրացյանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից։

Քաղաքացիական ակտիվիստների դպրոցի երկրորդ դասընթացը տեղի կունենա մարտի 22-24-ին, Դիլիջանում։

Related Posts: