Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ • ԹՐԵՅՆԻՆԳ

  • Նոյեմբերի 20 – 21, 2021
  • 10:00 - 19:00
  • Աղվերան
  • +374 11 355042

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 20-21-ին Աղվերանում թվային հեղինակությունների (digital influencer) համար կազմակերպում է երկօրյա թրեյնինգ «Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ» խորագրով:

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան․
բազային գիտելիքներ ստանալ մեդիագրագիտության ոլորտում
ծանոթանալ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմերին
իրազեկվել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ տարածվող ապատեղեկատվության մասին:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Մեկնումը նախատեսվում է Երևանից ուրբաթ երեկոյան, վերադարձը` կիրակի՝ օրվա երկրորդ կեսին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ https://forms.gle/Aoqc5oETgkb8bJe77

Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է։ Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 թվային հեղինակություններ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (044) 281408 հեռախոսահամարով:

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2021-11 -20 10:00 2021-11 -21 19:00 Եվրոպա/Լոնդոն Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ • ԹՐԵՅՆԻՆԳ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 20-21-ին Աղվերանում թվային հեղինակությունների (digital influencer) համար կազմակերպում է երկօրյա թրեյնինգ «Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ» խորագրով: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան․ բազային գիտելիքներ ստանալ մեդիագրագիտության ոլորտում ծանոթանալ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմերին իրազեկվել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ տարածվող ապատեղեկատվության մասին: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Մեկնումը նախատեսվում է Երևանից Աղվերան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
1